22.04.2025
Պուտին. Կրեմլի քարոզչության դեմ ԵԽ բանաձեւը ժողովրդավարության պատկերացումների դեգրադացիա է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ՀԴԲ-ն ձերբակալել է Ադրբեջանին ապօրինի զենք վաճառող անձանց

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է Իսրայելի և Բելառուսի երկու քաղաքացու, որոնք մեղադրվում են Ադրբեջանին ապօրինի զենք վաճառելու մեջ: Ըստ ԱՄՆ ԶԼՄ-ների, 39-ամյա Անրի Շուշանն ու 65-ամյա Վենիամին Գոլինկինը ձերբակալվել են Ֆլորիդայի նահանգի Պոմպանո Բիչ քաղաքում ՀԴԲ երկարատև հետաքննության արդյունքում, հայտնում է Haqqin.az-ը:

Անրի Շուշանն Իսրայելի քաղաքացի է, նա ԱՄՆ է տեղափոխվել մոտ 2 տարի առաջ: Նա զենքի վաճառքի դիլերային կենտրոն ուներ Պոմպանո Բիչում և կեղծում էր փաստաթղթերը` զենքն այն երկրներ առաքելու համար, ուր արտահանումն արգելված է:

Մեղադրող կողմը տեղեկություն ունի, որ մոտ 8 ամիս առաջ Շուշանը 170.000 դոլար է ստացել Ադրբեջանից: Այդ նույն ժամանակահատվածում նա խնդրել է իր ծանոթին օգնել Ադրբեջան տեղափոխել Մ4 հրացանների խմբաքանակը` 5000 հատ:

Պետական մեղադրողը նաև նշել է, որ Շուշանը փորձել է Կանադայի տարածքով դիպուկահար հրացանների համար նախատեսված 10 000 զինամթերք ուղարկել Ադրբեջան: Սակայն վերջին պահին Վաշինգտոնում գտնվող ընկերությունը կասեցրել է գործարքն ու հայտնել դրա մասին իշխանություններին:
Մահացել է Կուբայի հեղեփոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան