Արցախի դատախազությունն Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը է փոխանցել բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեսանյութը՝ հետագայում այն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հայտնում են Արցախի դատախազության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նոյեմբերի 30-ին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում Ռոման Բաղդասարյանը մեղադրել է արցախցի սպաներին ու գեներալներին Մատաղիսում 200 մարդու սպանելու մեջ: «Հանցագործության մասին տվյալ հաղորդումն ուղարկվել է Արցախի Ազգային անվտանգության ծառայություն ՝ հետագա ուսումնասիրության համար», - ասված է հաղորդագրության մեջ: