24.11.2024
Քոչարյանի գրասենյակն արձագանքել է երկրորդ նախագահի նկատմամբ Բաքվի քրեական հետապնդմանը
prev Նախորդ նորություն

Պուտինը հանձնարարել է ՌԴ զինված ուժերին ապահովել խաղաղություն ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին ապահովել խաղաղություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում։ Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված հրամանագրերում, փոխանցում է РИА Новости-ն։


«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը ուղղված դիմումի կապակցությամբ, մինչև սույն հրամանագրի 3-րդ կետում նշված համաձայնագրի կնքումը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից խաղաղության ապահովման գործառույթի իրականացում»,- ասվում է ԼԺՀ-ի մասին հրամանագրի 4-րդ կետում։ Նմանատիպ կետ կա նաև ԴԺՀ-ի մասին հրամանագրում:


Բացի այդ, Պուտինը հանձնարարել է ՌԴ ԱԳՆ-ին բանակցություններ վարել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների, բարեկամության, համագործակցության և փոխօգնության հաստատման շուրջ։ Երեքշաբթի գիշերը հրապարակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որպես ինքնիշխան և անկախ պետություններ ճանաչող հրամանագրերը: