Ագրեսորները կոչ են անում զերծ մնալ բռնությունից և չդիմել ռևանշի՞
Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսած երկրի ներկայացուցիչ ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում "այսուհետ ձեռնպահ մնալ բռնությունից":
Եվրանեսթ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Թահիր Միրկիշիլին այսօր՝ փետրվարի 22-ին, "Եվրանեսթ" ԽՎ-ի երկու հանձնաժողովների համատեղ նիստի շրջանակում "Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում" թեմայով քննարկմանը հայտարարել է, որ Արցախում պատերազմի հետեւանքները "Հերոսիմա են Հարավային Կովկասում":
Ընդ որում, նա, մասնավորապես, նշել է. "Մենք ոչ մի կողմից ռեւանշիստական տրամադրություններ չենք ցանկանում։ Մենք չէինք ցանկանա, որ բռնության դիմեն ապագայում։ Բայց սա (բռնություն) չէ ապագան, դա արդեն անցյալը: Եկեք խոսենք ապագայի մասին":
Նա նշել է. "Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի հասնելու լավ գործընթացներ են տեղի ունենում։ Դա շատ լավ հնարավորություն կլիներ մեր երկրների համար, ողջ տարածաշրջանի զարգացման համար"։