Ռուսաստանի Պետդուման միաձայն վավերացրել Է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը
Ռուսաստանի Պետդուման այսօր՝ փետրվարի 22-ին, միաձայն օրենք է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ բարեկամության և համագործակցության պայմանագրերը վավերացնելու մասին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Համաձայն դրույթների՝ պայմանագրերը նախատեսում են Ռուսաստանի համագործակցությունը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում։
Բացի այդ, այս համաձայնագրերը իրավական հիմք են ստեղծում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների տարածքներում ռուսական զորամիավորումների առկայության համար, որոնց առկայությունը անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության պահպանման և կողմերի հուսալի անվտանգության ապահովման համար, ասվում է փաստաթղթերում։
Պայմանագրերը նաև ամրագրում են կողմերի պարտավորությունները փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար, եթե համաձայնագրի կողմերից մեկը ենթարկվի հարձակման:
Համաձայնագրերը ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հետ կնքվում են 10 տարի ժամկետով՝ հինգ տարի ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ: Դրանք ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից՝ փետրվարի 22-ից։
Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կճանաչի ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որպես անկախ պետություններ։ Դիմումից անմիջապես հետո երկրի ղեկավարը համապատասխան հրամանագրեր է ստորագրել Կրեմլում։
Նա նշել է, որ աշխարհը գերադասում է չնկատել Դոնբասում տեղի ունեցած սարսափն ու ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ հետագա արյունահեղության դեպքում ողջ պատասխանատվությունը կկրի Կիեւի ռեժիմը։ Պուտինն իր հրամանագրերում հանձնարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին ապահովել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում խաղաղության պահպանումը։
Իր հերթին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն օրենք են ընդունել Ռուսաստանի հետ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի վավերացման մասին։