29.04.2025
Հայաստանի 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են. ՊՆ
16.11.2021
Հայաստանի 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են. ՊՆ

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ «Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել»,- գրված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։