31.05.2025
ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի կարևոր գործընկերն է. Անտոնիո Գուտերեշ
prev Նախորդ նորություն

Լավրովը կմասնակցի Անթալիայում կայանալիք 2-րդ դիվանագիտական ​​ֆորումին. Չավուշօղլու

Թուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև՝ երկու երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում։


Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Չավուշօղլուն չորեքշաբթի առանձին հեռախոսազրույց է ունեցել ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լարովի և Դմիտրի Կուլեբայի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Մոսկվայի և Կիևի միջև լարվածության սրումը։


Ըստ հայտարարության՝ Չավուշօղլուն Լավրովի հետ զրույցում ընդգծել է ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերի կարևորությունը։


«Նախարար Չավուշօղլուն ընդգծել է խնդրի լուծման համար դիվանագիտական ​​նախաձեռնությունների կարևորությունը։ Այս համատեքստում Չավուշօղլուն հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հանդիպումը։


Լավրովը նաև հաստատել է, որ մասնակցելու է Անթալիայում մարտի 11-ից 13-ը կայանալիք 2-րդ դիվանագիտական ​​ֆորումին և Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով նախարարական հանդիպմանը, որը նույնպես պետք է անցկացվի Անթալիայում։


Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան քննարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության հետ կապված վերջին զարգացումները։


 

Ռուս զինվորականները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով