18.04.2025
Անօրինական միգրանտների և օրինախախտների դեմ պետք է կոշտ միջոցներ ձեռնարկվեն. Պուտին
prev Նախորդ նորություն

Խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 600 ավտոմեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 600 միավոր ավտոմեքենաների և մոտ 2 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Շուրջօրյա ռեժիմով զինծառայողները ապահովում են իրադրության մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով:


"Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական պաշտոնները աշխատում եմ սովորական ռեժիմով։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննման են ենթակա բոլոր տրանսպորտային միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է դրանց զննումը, ինչպես նաեւ իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը", - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը:


Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են "Բլոկպոստ" ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար:


Դիտակետերում ծառայության կազմակերպման, կենցաղի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքների կազմակերպման համար կառուցվել են բլոկա-մոդուլային ավաններ, ստեղծվել են հարմարավետ և ժամանակակից պայմաններ:


Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր խցիկներով:

Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք է արձանագրվել. 2 մարդ մահացել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար