Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը, որը նոյեմբերի 3-ին տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ընդունել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության առաջարկը, որը համաձայնեցված է Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ, Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման մասին», - ասված է հրամանագրում: Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է համագործակցության ծրագիր ստորագրել Ռուսաստանի կառավարության անունից։