20.04.2025
ԵՏՄ երկրներում գործելու է գիտական աստիճանների մասին փաստաթղթերի ուղղակի ճանաչում
prev Նախորդ նորություն

ՌԴ Պետդումայում մտադիր են քննարկել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման նախագիծը

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու նախագիծը մտադիր են քննարկել հաջորդ շաբաթվա սկզբին Պետդումայի խորհրդում: Այս մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտնել Է ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը:


Ավելի վաղ Պետդումայում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ՌԴ նախագահին Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին դիմելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Պետդումայի Խորհրդի փետրվարի 14-ին:


"Այժմ պատրաստվում են հաջորդ շաբաթվա սկզբին քննարկել։ Սկզբում Դումայում խորհրդում, հավանաբար, կլինեն՝ կհավաքվեն առաջնորդները, կքննարկեն, հետո արդեն կդիտարկենք անմիջապես կոմիտեներում եւ հետո՝ արձանագրությանը համապատասխան", - ընդգծել է քաղաքական գործիչը։


Ավելի վաղ ՌԴ Կոմկուսի պատգամավորները ՌԴ նախագահին Դումայի դիմելու նախագծում Վլադիմիր Պուտինին խնդրել էին քննարկել ինքնահռչակ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն որպես անկախ պետություններ ճանաչելու հարցը, ինչպես նաեւ հանրապետությունների ղեկավարության հետ բանակցությունների շուտափույթ անցկացման հարցը՝ միջպետական հարաբերությունների իրավական հիմք ստեղծելու եւ համագործակցության ու փոխօգնության բոլոր ասպեկտները կարգավորելու նպատակով:


Ավելի ուշ կոմունիստների խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Նիկոլայ Կոլոմեյցեւը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Պետդումայի խորհուրդը որոշում է ընդունել դիմումը դիտարկել փետրվարին:

ԼՂ հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումն առաջնահերթ և հրատապ է. ՀՀ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար