20.04.2025
ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների առաջին փաթեթը պատրաստվելու է 2022 թ.
prev Նախորդ նորություն

ԵՏՄ երկրներում գործելու է գիտական աստիճանների մասին փաստաթղթերի ուղղակի ճանաչում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրներում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագծի ուղղման մասին ԵՏՀ խորհրդի կարգադրության նախագիծը՝ այն ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար:


"Համաձայնագիրը նախատեսում է անդամ պետություններում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար աշխատավորների գիտական աստիճանների մասին տրված փաստաթղթերի փոխադարձ ուղղակի ճանաչում",-նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Ռուսլան Բեկետաևը:


Ներկայումս աշխատանքի տեղավորման պետությունում գիտական աստիճանների ճանաչման համար անհրաժեշտ է անցնել ճանաչման ընթացակարգ, որը ԵԱՏՄ երկրներում տարբերվում է բարդության եւ տեւողության աստիճանով, ինչը բարդացնում է ԵԱՏՄ շրջանակներում բարձրագույն գիտական որակավորման աշխատողների տեղաշարժը:


 

ՌԴ Պետդումայում մտադիր են քննարկել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման նախագիծը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար