20.04.2025
Հայաստանը պետք է օգտվի շանսից և վերանայի իր դիրքորոշումները. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Հայաստանում ստեղծվելու է հայրենադարձության ինտեգրման կենտրոն

Կառավարության փետրվարի 10-ի որոշմամբ Հայաստանում կստեղծվի հայրենադարձության ինտեգրման կենտրոն, որը զբաղվելու է հայրենադարձության խնդիրների համակարգմամբ և լուծմամբ։


Համաձայն որոշման, կենտրոն ապահովվելու է տարածքով, որի ամսական սպասարկման ծախսը կազմելու է 605 000 դրամ: Նոր ձևավորվող կենտրոնը տրամադրելու է անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և արևմտահայերեն:


Կենտրոնը նաև տրամադրելու է նաև խորհրդատվություն և գործնական աջակցություն հայրենադարձներին հետևյալ փաստաթղթավորման, անձնական գույքի և բիզնեսի տեղափոխության, առողջապահական, կրթամշակութային, սոցիալ-տնտեսական, զբաղվածության և աշխատանքի, զինվորական հաշվառման և ծառայության, օրենսդրական, հարկային, բանկային գործարքների և ֆինանսների ոլորտներում։

«Իմեդի» ՀԸ-ը պաշտոնապես ներողություն է խնդրել միջադեպի համար. ՀՀ դեսպանություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար