ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում և կից տեսանյութ հրապարակել․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։ Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»: