24.11.2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք. 1 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

ՀԲ-ն կանխատեսել է 2023թ.-ին Հայաստանում տնտեսական աճի արագացում

Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2022թ.-ին Հայաստանում տնտեսական աճը կազմելու է 4.8%, այնուհետև 2023թ.-ին արագանալու է՝ կազմելով 5.4%:


ՀԲ-ն ակնկալում է, որ կայուն մասնավոր սպառումը և ներդրումային միջավայրն աջակցելու են ներքին պահանջարկին և փոխհատուցելու ներկա բյուջետային կոնսոլիդացիայի բեռը: Կանխատեսումը հիմնված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման, կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերի նվազեցման, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարձրացման վրա:


Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ՀԲ-ն կանխատեսել է, որ 2022թ.-ին Հարավային Կովկասում աճը կազմելու է 3.9%, իսկ 2023թ.-ին՝ 3.6%։