19.04.2025
Արցախի խորհրդարանում քննարկվում է Սահմանադրության փոփոխության հարցը
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարը խնդիր չի տեսնում Անթալիայում դիվանագիտական համաժողովին մասնակցելու հարցում

Հայաստանի ԱԳՆ-ն դեռեւս որոշում չի կայացրել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 2-ին Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:


Նրա խոսքով, դեռևս վերջնական որոշում չկա, հարցը քննարկվում է: «Ես և պարոն Ռուբինյանը (խորհրդարանի փոխխոսնակ և Թուրքիայի հետ երկխոսության հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյան - խմբ) ստացել ենք հրավեր մասնակցել համաժողովին։ Հայաստանի ԱԳՆ-ն այս մասով դեռ որոշում չի կայացրել, հարցը քննարկվում է»,- հայտնել է նա:


Ընդ որում, նա հավելել է, որ համաժողովը չպետք է դիտարկել երկկողմ համատեքստում։ «Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին Հայաստանը կարող է եւ որոշել մասնակցել։ Ես ոչ միայն խնդիրներ չեմ տեսնում, այլ նաեւ կարծում եմ, որ եթե նրան կապենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հետ, ապա դա դրական երանգներից բացի ոչինչ չի տա», - նշել է Միրզոյանը։


Հունվարի 20-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանը հրավիրվել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։


Նույն օրը Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցեցին, որ ստացել են ֆորումին մասնակցելու հրավերը, և քննարկվում է միջոցառմանը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության նպատակահարմարությունը։


Մի քանի օր անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։


 


 

Միջազգային հանրությունը կարող է օգնել Երևանին և Բաքվին, բայց ոչ փոխարինել նրանց. Շալենբերգ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար