Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կկատարեն Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման վերաբերյալ համաձայնագրը, տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Իհարկե, մտահոգվում ենք, իհարկե, ուզում ենք, որ համաձայնագիրն իրականացվի, որպեսզի ընթանա տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը», - ասել է Դաշնության խորհրդի խոսնակը հոկտեմբերի 13-ին Եվրասիական կանանց համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը: