24.11.2024
Արցախի պետնախարարը պետական պարգևներ է հանձնել Դադիվանքի վերադարձած հոգևորականներին
prev Նախորդ նորություն

Կարևոր է օր առաջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը. Փաշինյան

Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանի սահմանզատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է և՛ Բաքվին, և՛ Մոսկվային: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջով հունվարի 24-ին հեռարձակվող առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, հայկական կողմի առաջարկները բխում են անցյալ տարի Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված՝ սահմանային անվտանգությունը բարձրացնելու վերաբերյալ պայմանավորվածությունից:


«Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ քայլեր կատարել սահմանին անվտանգության բարձրացման վերաբերյալ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորում: Մեր առաջարկը վերաբերում է անվտանգության միջոցառումներին, որի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա: Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին ես խոսել եմ դեռևս մայիսին՝ այն է զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որը ես արել եմ հրապարակային», - ասաց վարչապետ Փաշինյանը:


Այնուհետև նա անդրադարձավ Հայաստանում այդ թեմայով արվող մեկնաբանություններին և քննարկումներին: «Առնվազն ճիշտ չէ բովանդակության մանրամասներին չտիրպետելով անել մեկնաբանություններ: Այնպիսի տպավորություն է, որ մենք առաջարկում ենք սահմանները թողնել առանց պահպանության: Այդպիսի բան տեղի ունենալ չի կարող: Մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն», - ասաց Փաշինյանն ու հավելեց, որ սահմանազատումն ու սահմանագծումը հնարավոր չէ, երբ սահմանին անկայուն իրավիճակ է:


Անդրադառնալով Ադրեջանի արձագանքին, համաձայն որի սահմանզատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, Փաշինյանը հիշեցրեց ՀՀ ԱԳՆ-ի հրապարակային պատասխանը. «Արտգործնախարարությունը հրապարակավ արձագանքեց, որ խոսքը նախապայմանների մասին չէ, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխազնիմների մասին է»:


Փաշինյանի խոսքով, հարցի վերաբերյալ քննարկումները շարունակվում է և չի բացահայտում դետալներ, դրանք չխաթարելու համար: Վարչապետը նաև ընդգծեց սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովն օր առաջ ստեղծելու կարևորությունը: «Որքան շուտ, այնքան ավելի լավ, քանի որ դա շատ կարևոր է: Բայց իմ նաև նշվածի համատեքստում, ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ», - ընդգծեց նա: