Սենատոր Բոբ Մենենդեսը պահանջել է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։ Մենենդեսը նաեւ ուղղում է ներկայացրել, որը զրկում է ԱՄՆ նախագահին Ադրբեջանին օգնության տրամադրման՝ 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ժամանակավորապես հետաձգելու իրավունքից։