25.11.2024
Հայաստանը ծանոթանում է Վրաստանի շարժական արդարադատության տների ներդրման փորձին
prev Նախորդ նորություն

Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. խորհրդարանի նորընտիր նախագահ

Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Շալվա Պապուաշվիլին իր առաջին աշխատանքային այցը կկատարի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ ունենալու նպատակով: Այդ մասին հայտնում է 1tv.ge-ն:


Շալվա Պապուաշվիլին այսօր կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի (NGC) նիստին: Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերայան, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։


Խորհրդարանի նախագահը ելույթով հանդես կգա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում։ Այցի ընթացքում հանդիպում կանցկացվի դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ։


Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերայայի խոսքով՝ խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը դաշինքի կենտրոնակայան ունի խորհրդանշական և բովանդակային նշանակություն, ինչը հաստատում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու կարևորությունն ու առաջնահերթությունը։


«Այս այցը, անշուշտ, համընկնում է այն կարևոր իրադարձությունների հետ, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու հավակնորդները միասին աշխատում են զսպելու Ռուսաստանի Դաշնության կողմից բխող սպառնալիքները, որը նպատակ ունի խաթարել օրենքի գերակայությունը: Մեր գործընկերների հետ մենք կունենանք շատ կարևոր քննարկում այս հարցերի շուրջ։


Իհարկե, այցը առանձնահատուկ նշանակություն ունի։ Վրաստանը Դաշինքի ամենահամատեղելի ասպիրանտ գործընկեր երկիրն է, որը Դաշինքի հետ ունի հատուկ համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ գործնական, որը հասել է բոլոր ժամանակների առավելագույնին։ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն այն է, որ Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և մեր խնդիրն է հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետում իրականացվի այդ որոշումը»,- ասել է Իրակլի Բերայան։