7.04.2025
Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան կօգնի բացառել բախումները. Բորդյուժա
prev Նախորդ նորություն

ՌԴ խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 400 մեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ օրում ապահովել են ավելի քան 400 միավոր ավտոմեքենաների և մոտ 1,5 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Շուրջօրյա ռեժիմով զինծառայողները ապահովում են իրադրության մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով:


«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական պաշտոններն աշխատում են սովորական ռեժիմով։ Հնարավոր սադրանքները թույլ չտալու նպատակով զննության են ենթակա բոլոր մեքենաները, իսկ անհրաժեշտության դեպքում կատարվում է դրանց զննումը, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացվում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Կալինինը:


Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար:


Դիտակետերում ծառայության կազմակերպման, կենցաղի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքների կազմակերպման համար կառուցվել են բլոկա-մոդուլային ավաններ, ստեղծվել են հարմարավետ և ժամանակակից պայմաններ:


Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր խցիկներով:

Լարսը փակ է բեռնատարների համար. Ռուսաստանի կողմից կուտակվել է ավելի քան 50 բեռնատար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները