Լարսը փակ է բեռնատարների համար. Ռուսաստանի կողմից կուտակվել է ավելի քան 50 բեռնատար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ամբերդ բերդից Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Ֆանտան գյուղում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻՆ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսաստանի կողմից կուտակվել է ավելի քան 50 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: