24.11.2024
Անկարան մտադիր է թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջանների հետ. «Hürriyet»
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան կօգնի բացառել բախումները. Բորդյուժա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանզատման ու սահմանագծման գործընթացը կբացառեր զինված բախումները։


Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։


Այն հարցին, թե որ դեպքում Հայաստանը կարող է ակնկալել ՀԱՊԿ-ի նույն օպերատիվ միջամտությունը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպիսին տեղի է ունեցել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, Բորդյուժան պատասխանել է հետեւյալ կերպ:


«Ես կխոսեի ճանաչված սահմանների կայացման գործում Հայաստանին, Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Իսկ դա նշանակում է համատեղ խմբերի ստեղծում, դա նշանակում է նյութեր ստանալ արխիվներից, այդ թվում՝ Ռուսաստանից, տարբեր տարիների քարտեզներից։ Պետք է դուրս գալ սահմանների փոխադարձ ընդունելի լուծումների»։


Նրա խոսքով՝ սահմանի դելիմիտացիան անմիջապես կբացառեր զինված հակամարտությունների եւ փոխհրաձգությունների հետ կապված հարցերը։