Ավելի հաճախ ռուսաստանցիները 2021 թ. կորոնավիրուսից իմունիզացիայի համար մեկնել են Հայաստան
2021 թվականին Երևանը արտասահման մեկնած ռուսաստանցիների համար ամենաայցելվող քաղաքն էր։ Դա կապված է, այդ թվում՝ կորոնավիրուսից արագ եւ անվճար պատվաստվելու հնարավորության հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ozon Travel-ի տոմսերի գնման բաժնի մամուլի ծառայությունում:
Հայաստան, Ղրղզստան, Բուլղարիա եւ Խորվաթիա տոմսերի վաճառքը, որտեղ կարելի է պատվաստվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրամիության կողմից հավանության արժանացած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, 2021 թվականի դեկտեմբերին հասել է գագաթնակետին:
«Ozon Travel-ի տվյալներով՝ Երևանը ռուսաստանցիների համար 2021 թվականին ամենաայցելվող քաղաքն էր։ Մոսկվայից Երևան կարելի է հասնել մեկ օրվա ընթացքում պատվաստման համար, օրական մի քանի թռիչք կա։ Օտարերկրացիների համար առաջարկում են երկու դեղամիջոց՝ Moderna եւ AstraZeneca, բոլոր պատվաստանյութերը երկպոնենտ են, ուստի ստիպված կլինեն երկու անգամ գալ, երկրորդ բաղադրիչից հետո եվրոսերտիֆիկատ կտրամադրեն», - պատմել են ծառայությունում:
Ընկերությունում ճշտել են, որ զբոսաշրջիկները կարող են պատվաստվել Երեւանում ցանկացած շարժական կետում: Ծառայությանը կարելի է գրանցվել նախապես EarlyOne հավելվածի միջոցով։
Միջին գինը թռիչքի մեկ ուղղությամբ աշնանը կազմել է ավելի քիչ, քան 9 հազար ռուբլի, բայց ձմռանը այդ ցուցանիշը արդեն աճել է 10 հազար: Ռուսաստանցիներին վիզա պետք չէ, կարելի է մուտք գործել ներքին անձնագրով, ժամանման պահին ներկայացնել ՊՇՌ-թեստ կամ պատվաստման մասին տեղեկանք։