24.11.2024
ՌԴ-ն կշարունակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. դեսպան
prev Նախորդ նորություն

Ղազախստանը պատրաստ է քննարկել COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրելու հարցը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:


Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:


Նախարարն անդրադարձել է COVID-19-ի համավարակով պայմանավորված իրավիճակին, նոր ալիքի բռնկմանը` վնասակար հետևանքներով, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին ու պատվաստումների ակտիվ գործընթացին:


Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին Հայաստանում COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու, ինչպես նաև առաջացած խնդիրներին արագ արձագանքելու համար:


«Շատ եմ կարևորում հայ-ղազախական գործակցությունը, որով երկկողմ բարեկամական հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նոր հեռանկարների, նոր հնարավորությունների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:


Դեսպանը ներկայացրել է, որ Ղազախստանն արդեն իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրություն ունի և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Հայաստանին տրամադրելու հնարավորության հարցը: