24.11.2024
Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կմասնակցի Անթալիայում կայանալիք ԱԳՆ գագաթնաժողովին
prev Նախորդ նորություն

Ավելի քան 150 ուխտավորներ ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Ամարաս վանք

Հայաստանից ավելի քան 150 ուխտավորներ եւ Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ այցելել են Ամարաս հնագույն վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի հարեւանությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


«Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունը Ամարաս համալիրում։ Ուխտավորները ժամանում են ինչպես կենտրոնացված շարասյան կազմում, այնպես էլ առանձին անձնական ավտոտրանսպորտով», - հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը։


Եկեղեցական ժամերգության նախօրեին կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրի օբյեկտներում ռուս խաղաղապահները շրջայց են կատարել համալիրի հարակից տարածքում, հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության միջոցառումներ, ինչպես նաև ուխտավորներով ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովում ք.Ստեփանակերտ – Ամարաս վանք և հակառակ ուղղությամբ:


Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, որը գտնվում է Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանի Ամարաս համալիրն ունեցել է հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։


Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ստեփանակերտից ժամանած ուխտավորներն ազատ մուտք են գործում Ամարաս վանքի տարածք՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ: