20.04.2025
Մակունցը կոնգրեսական Մաքգովերնի հետ քննարկել է անվտանգության և հումանիտար հարցեր
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը նոր նշանակումներ է արել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Թովմասյանին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։  


Այլ հրամանագրով՝ Նորայր Մուսայելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:


Արցախի նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արմեն Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Համլետ Ապրեսյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:


Վահրամ Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ:


 

Հայաստանը պետք է օգտվի շանսից և վերանայի իր դիրքորոշումները. Չավուշօղլու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար