9.06.2025
Նատալյա Պոկլոնսկայան կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Մակունցը կոնգրեսական Մաքգովերնի հետ քննարկել է անվտանգության և հումանիտար հարցեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերնի հետ։


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Լիլիթ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին մշտապես աջակցելու համար և վերջինիս փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը, ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձման անհրաժեշտությունը։


 


 

Արցախի նախագահը նոր նշանակումներ է արել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում