Նատալյա Պոկլոնսկայան կժամանի Հայաստան
Նատալյա Պոկլոնսկայան հայտարարել է, որ որպես «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ մտադիր է այցելել ԱՊՀ բոլոր երկրներ եւ այնտեղ հանդիպել հայրենակիցների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի սկզբին Պոկլոնսկայային նշանակել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ։ Նոր պաշտոնում նա համակարգում է արտասահմանում հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերը, ինչպես նաև մշակույթի և արվեստի վարչությունը։
«Իհարկե, ես պլանավորում եմ ուղեւորություններ կատարել ԱՊՀ բոլոր երկրներ, որպեսզի հանդիպեմ մեր հայրենակիցների հետ, լսեմ, թե ինչպես են նրանք ապրում, ինչ խնդիրների հետ են բախվում, եւ աջակցություն ցուցաբերեմ նրանց լուծմանը։ Նման շփումները շատ կարեւոր են ամբողջ աշխարհում մարդկանց միջեւ սահմանները քանդելու համար, ընդ որում՝ պահպանել իրենց ինքնությունը», - նշել է Պոկլոնսկայան։