Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում աղբյուրը։ "Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային մի շարք հարցեր", - ասել է գործակալության զրուցակիցը: