Հունվարին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվում հայաստանցիները 4-րդն են
2022 թվականի հունվարին Վրաստան է կատարվել 177 072 միջազգային այց, ինչը 424,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում, հայտնում է 1tv.ge-ն:
Զեկույցի համաձայն՝ ցամաքային ճանապարհով միջազգային այցելուների կողմից Վրաստան է կատարվել 86 734 այց, 89 044-ը՝ օդային ճանապարհով, 485-ը՝ ծովային, 809-ը՝ երկաթուղային։
Կոնկրետ երկրների տվյալները հետևյալն են. Թուրքիա՝ 31 775 այցելու, Ռուսաստան՝ 28 381 այցելու, Վրաստան (ոչ ռեզիդենտ)՝ 22 119 այցելու, Հայաստան՝ 19 606 այցելու, Ուկրաինա՝ 12 631 այցելու, Իսրայել՝ 8 240 այցելու, Ադրբեջան՝ 7 221 այցելու, Ղազախստան՝ 4 552 այցելու, Սաուդյան Արաբիա՝ 4 439 այցելու, Իրան՝ 4 083 այցելու, Բելառուս՝ 3 678 այցելու, Ուզբեկստան՝ 3 339 այցելու, Ֆիլիպիններ՝ 2 026 այցելու, Հնդկաստան՝ 1 927 այցելու, Լեհաստան՝ 1849 այցելու: