Կառավարության այսօրվա նոյեբերի 25-ի որոշմամբ Հայաստանը 13,5 միլիարդ դրամի անտոկոս վարկ ու դրամաշնորհ կտրամադրի Արցախի Հանրապետությանը։ Ինչպես նշեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տրամադրած գումարից 6․5 միլիարդը կուղղվի Արցախի պետական պաշտոնյաների աշխատավարձերի վճարմանը, 1․2 միլիարդ դրամը՝ կենսաթոշակների, 1․4 միլիարդը՝ բնակչության համար գազի, էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների վարձավճարների փոխհատուցմանը։ Ֆինանսների նախարարը նաև տեղեկացրեց, որ տարվա սկզբից ավելի քան 120 միլիարդ դրամ է տրամադրվել Արցախի հետ կապված տարբեր ծրագրերով։