26.11.2024
Տարածաշրջանում տնտեսական նախագծերը կարող են իրականացվել միայն Ռուսաստանի միջնորդությամբ
prev Նախորդ նորություն

Կրեմլն արձագանքել է բանակցությունների պատրաստակամության մասին Զելենսկու հայտարարությանը

Կրեմլում ուշադրություն են դարձրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ բանակցություններին Զելենսկու պատրաստակամության մասին հայտարարությանը, կվերլուծեն այն: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն:


"Սա նոր հայտարարություն է։ Մենք ուշադրություն ենք դարձրել դրա վրա", - ասել է Պեսկովը։


Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ վաղ թե ուշ երկխոսություն կսկսվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար: Իր հերթին Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կրկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, այդ թվում՝ չեզոք կարգավիճակի, եթե պատրաստ է Մոսկվան:


Ռուսաստանն Ուկրաինայի ապառազմականացման ռազմական գործողությունը սկսել է փետրվարի 24-ի վաղ առավոտյան: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանգամանքները "մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են օգնության խնդրանքով":


Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը լինելու է Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ գնալ տուն: