Արևմուտքն Ուկրաինային միայն խորհուրդներով է օգնում. Էրդողան
ՆԱՏՕ-ն պատշաճ վճռականություն չի ցուցաբերել Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, իսկ նրա հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքը հեռու է բարեկամական լինելուց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
"Արեւմուտքը, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրները չկարողացան վճռականություն դրսեւորել Ուկրաինայի հարցում։ Նրանք խորհուրդներ են տալիս: Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը չի կարող համարվել ոչ բարեկամություն, ոչ համերաշխություն", - Ստամբուլում լրագրողներին ասել է նա։
Էրդողանը նշել է, որ"խորհուրդներով իրավիճակի վրա հնարավոր չէ ազդել"։ "Մենք խոսում ենք գործընկերների հետ, հարցնում ենք, թե ինչ է արել Եվրոպան, անում է կամ անելու է բացի դատարկ խորհուրդներից։ Ոչինչ: Մենք այսօր էլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկենք, թե ինչ կարող է արվել", - ասել է նա ։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով կոնկրետ որոշումներ կընդունվեն։