26.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. վարչապետ Ղարիբաշվիլի

Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային շահերն ու ժողովրդի շահերը, չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներին։


Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։


Ավելի վաղ ԱՄՆ-ն, Եվրամիությունը և ՄԵծ Բրիտանիան հայտարարել էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է «Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության և ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ ՎՏԲ-ի բոլոր ակտիվները կսառեցվեն։


Ռուսաստանյան առաջատար ավիաընկերության չվերթները դեպի Մեծ Բրիտանիա կարգելվեն։ Լոնդոնը նաև սահմանափակել է Մեծ Բրիտանիայում պահվող ռուսաստանցիների գումարների չափը։ Բացի այդ, կարգելվի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։


ԱՄՆ նախագահը ևս խոսել է այն պատժամիջոցների մասին, որոնք կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանի սուվերեն պարտքին։


Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսօրվանից պատժամիջոցներ է սահմանում ռուսական էլիտայի նկատմամբ։ Պատժամիջոցներ կսահմանվեն նաև ռուսական բանկերի նկատմամբ։


Նա ընդգծել է, որ թույլ չի տա այնպիսի պատժամիջոցներ, որոնք կհանգեցնեն ամերիկյան սպառողների համար բենզինի գների աճին:


2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության անցկացման մասին։


Նա հավաստիացրել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացիան, միայն նրա ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը։


ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինական քաղաքներին:


Գերճշգրիտ միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքը, քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: