Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է, որ այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի։ «Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, տեղում ծանոթացա վերանորոգման աշխատանքներին»,–գրել է Կարո Փայլանը։ Հիշեցնենք, որ 2015 թ․ վերջերին սկսած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը մեծ վնաս էր կրել։ Եկեղեցու վերականգման աշխատանքներին սկսվեց միայն 4 տարի անց՝ 2019 թվականին։