25.11.2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք. 1 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Պուտինը կոչ է արել հարևան երկրներին չսրել և չվատթարացնել հարաբերությունները ՌԴ հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան էլ դժվար լինի՝ Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, ամբողջ երկրում կամրապնդվեն տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Անկախ նրանից, թե որքան դժվար կլինի, մենք անպայման կշարունակենք մեր զարգացումը, կուժեղացնենք տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները ողջ երկրում», - ասել է նախագահը Մարշալ Ռոկոսովսկի նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ։ Նա ընդգծել է, որ դա տեղի կունենա «և՛ Բալթյան երկրներում, և՛ Արկտիկայի տարածքներում, և՛ Հեռավոր Արևելքում»։


Պուտինը նաև կոչ է արել հարևան երկրներին չսրել և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։