25.11.2024
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայից խաղաղ բնակչության տարհանման լռության ռեժիմի մասին
prev Նախորդ նորություն

Պատմական օր. Ղարիբաշվիլին ստորագրել է Վրաստանի ԵՄ-ին անդամակցության դիմումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի օրը քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է, որ ստորագրում է ԵՄ անդամակցության դիմումը։


«Այսօր պատմական օր է Վրաստանի համար. երկրի անունից ստորագրում եմ Եվրամիությանն անդամակցելու դիմումը»,- ասել է նա, որից հետո ստորագրել է փաստաթուղթը, փոխանցում է Sputnik-ը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախօրեին հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի ԵՄ-ին Վրաստանի միանալու հարցը լուծելու համար։  


«ԵՄ-ն պետք է ճանապարհ գտնի արձագանքելու մեր երկար սպասումին, որպեսզի մենք զգանք, որ նրա ընտանիքի մի մասն ենք։ Սրան սպասում ենք այնքան, որքան Ուկրաինան։ Մեզ հետ պետք է հաշվի նստեն և մեզ չպետք է մոռանան»,- ասել էր Վրաստանի նախագահը։