Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որն ուղղված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա, և ջանքերը պետք է ուղղված լինեն դրա իրականացմանը լավագույն և արդյունավետ ձևով: