24.11.2024
Ադրբեջանի սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ Ա. Գասպարյանի սխրանքի մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի սխրանքի մասին։


«Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանն իրեն վստահված ստորաբաժանման հետ միասին կարողացել է գրավել Խերսոնի շրջանում գետի վրայով անցնող կամուրջը։ Գասպարյանի բրիգադը երեք օր, շրջապատված լինելով գերակա ուժերի կողմից և ենթարկվելով օդային զանգվածային հարվածների ու հրետակոծությունների, թույլ չտվեց հակառակորդին ճեղքել գիծը։ Հետ է մղվել ինը գրոհ, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 23 զրահամեքենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։