Արցախում փետրվարի 7-ին անցկացվել է 230 թեստավորում, որոնց արդյունքներով արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդանալու 117 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 32 պացիենտ։ Նախօրեին կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ։ Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով 2022 թվականին հետազոտվել է 3 316 քաղաքացի, որոնցից 677-ի մոտ գրանցվել է թեստի դրական արդյունք: