Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծում Ամարաս վանական համալիր այցելելու անվտանգությունը շուրջ 100 ուխտավորների եւ տեղի բնակիչների համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Ուխտավորները, այդ թվում՝ Շուշիի համալսարանի ուսանողները, Մարտունու շրջան են ժամանել Ամարասի եկեղեցական ծառայության Ստեփանակերտ քաղաքից և վանական համալիրի հարակից բնակավայրերից: «Սուրբ Ծնունդից առաջ կտրուկ ավելացել է սուրբ վայրեր այցելել ցանկացող ուխտավորների թիվը, դա վերաբերում է նաև Ամարասի համալիրին։ Ուխտավորների թվի աճի հետ կապված լրացուցիչ պատասխանատվություն է դրվում խաղաղապահ զորակազմի վրա՝ այդ վայրեր այցելելու անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահները կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը», - պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը։ Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը շարժման և Ամարասի վանական համալիր այցելության ժամանակ և եկեղեցական ծառայության ժամանակ: «Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք անվտանգ ժամանել ենք Ամարաս։ Շատ հետաքրքիր է, որովհետև այստեղ դեռ խաղաղապահները կանգնած են, մեր կողքին են, և մենք մեզ անվտանգ ենք զգում», - ասացին Շուշիի համալսարանի ուսանողները: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր հիմունքներով ապահովում են ուխտավորների անվտանգությունը, որոնք ցանկանում են այցելել տվյալ սրբավայրը: Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: