Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ։"Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ դեսպանությանը փոխանցել հետևյալ հեռախոսահամարներով․+380442349005+380671090506+380689602524+380685000782",- ասված է հայտարարության մեջ: