Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում դեկտեմբերի 14-ին կսկսվի երկու հայ գերիների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Քրեական գործը քննվելու է դատավոր Էլման Ռուստամովի նախագահությամբ: Իշխան Սարգսյանին եւ Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ):