26.07.2025
Մոսկվայի և Կիևի բանակցությունները հետաձգվել են երկուշաբթի առավոտյան
prev Նախորդ նորություն

Արցախի ՔԿ-ն քրգործ է հարուցել արցախցիների ուղղությամբ կրակելու փաստի առթիվ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել փետրվարի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի մոտակայքում ադրբեջանցիների կողմից երեք քաղաքացիների վրա կրակելու դեպքի առթիվ։ Հանցագործությունը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթներով։


Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։


Հաղորդվում է, որ փետրվարի 5-ին ադրբեջանցի զինծառայողներն իրենց դիրքերից կրակ են բացել «Ապագա սերունդներ» հիմնադրամ ՍՊԸ-ի աշխատակիցների վրա, որոնք հողային աշխատանքներ էին իրականացնում։


Նախաքննությունը շարունակվում է։


 


 

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին