26.07.2025
Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում.Արցախի ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Մոսկվայի և Կիևի բանակցությունները հետաձգվել են երկուշաբթի առավոտյան

Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կարող է սկսվել երկուշաբթի առավոտյան, քանի որ Կիևի ներկայացուցիչները որոշել են Լեհաստանի տարածքով հանրապետություն մուտք գործել, “ՌԻԱ Նովոստիին” հայտնել է Բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ է բանակցությունների համակազմակերպիչներին:


“Բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի առավոտյան՝ կապված այն բանի հետ, որ վախենալով իր կյանքի համար՝ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ոչ թե ուղիղ ճանապարհով՝ Գոմելով, այլ ժամանելու է Լեհաստան՝ “Վարշավյան կամուրջ” (Բրեստ) անցակետով։ Նրանք գնում են հսկայական շրջանցումով”, - ասել է գործակալության զրուցակիցը։


Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում ընդգրկված են ոչ ավելի, քան չորս-հինգ մարդ՝ փոխարտգործնախարարներ, ռազմական և քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ “ժողովրդի ծառա” խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան:

Արցախի ՔԿ-ն քրգործ է հարուցել արցախցիների ուղղությամբ կրակելու փաստի առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին