20.04.2025
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին
prev Նախորդ նորություն

Ղազախական պրովայդերն անջատել է ռուսական ալիքների հեռարձակումը

Ղազախստանյան "Ռեմստրոյսերվիս" պրովայդերն անջատել է ռուսական ալիքների հեռարձակումն Ուկրաինայում պատերազմի պատճառով, համապատասխան ծանուցումը հրապարակել է ինքը՝ ընկերությունը, հաղորդում է Կազտագը:


"Հարգելի բաժանորդներ, մենք դեմ ենք պատերազմին և դեմ ենք պատերազմի քարոզչությանը։ Ուստի, բոլոր ռուսական, այսպես կոչված, "դաշնային" ալիքներով մենք ժամանակավորապես ներառել ենք "Խաբար24" հեռուստաալիքի հեռարձակումը, Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ", - ասված է նրա Telegram-ալիքում պրովայդերի հաղորդագրության մեջ:


"Ռեմստրոյսերվիս" ՍՊԸ-ն հիմնադրվել է Կարագանդայի մարզի Շախտինսկ քաղաքում։ Պրովայդերն իրականացնում է ինտերնետ հասանելիության ծառայություններ և մատուցում է թվային հեռուստատեսության փաթեթներ։

Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար