Արցախի Խնուշինակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ
Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։
Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ից, միջադեպը տեղի է ունեցել մարտի 9-ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում:
"ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։
Արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան", - ասված է հաղորդագրության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի շփման գծում ադրբեջանական զինուժը պարբերաբար դիմում է սադրանքների: Այս պահին վնասված է Հայաստանից Արցախ գազատարը, որի հետևանքով Արցախ գազ չի մատակարարվում:
Քաղաքական և փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ գազատարի վնասումը կարող է լինել Ադրբեջանի գործողությունների հետևանք: