Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 20-25 հազար մարդ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 20-25 հազար մարդ։ Այս մասին գրում է 1tv.ge-ն:
Նրա խոսքով, ստույգ վիճակագրությունը կներկայացնի ՆԳՆ-ն։
«Վիճակագրությունը հետաքրքիր էր բոլորիս։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 20-25 հազար մարդու մասին է խոսքը։ Սա գրեթե մոտ է այն ցուցանիշին, որը եղել է 2020-ին, այսինքն մինչկովիդային սահմանափակումները։ Բայց ասել, թե մեծ թվով մարդիկ են գալիս Վրաստան և որ դա ռիսկեր է պարունակում, ճիշտ չէ»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։
Անդրադառնալով այն հարցին, որ մեծ թվով մարդիկ նաև աշխատանքային գործունեություն ծավալելու համար են ժամանել երկիր, նախարարն ասել է, որ Վրաստանը տարածաշրջանի հազվագյուտ ազատ կղզիներից մեկն է, որը շատ երկրների քաղաքացիների համար հետաքրքիր է ընձեռվող հնարավորությունների առումով:
Մեր տնտեսական քաղաքականությունը տասնամյակներ շարունակ եղել է լիբերալ բիզնեսի համար։ Եթե մարդիկ փորձում են ինչ-որ բան անել ազատ միջավայրում, մենք անկախ նրանց ազգությունից կամ կրոնից, մարդկանց հնարավորություն կտանք ամեն ինչ անել ճիշտ, օրինական և օրենքին համապատասխա»,- հավելել է նախարարը։