25.11.2024
Ղրղզստանում ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության մեջ ներգրավված Թուրքիայի քաղաքացի
prev Նախորդ նորություն

Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոցների իրացումը կանխվել է. ՊԵԿ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցելով, փետրվարի 22-ին հայտնաբերվել ու, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 25-ամյա մի երիտասարդ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։


«Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց la casa de papel գրառմամբ՝ 100, 50 էքստազի տեսակի թմրամիջոցի՝ 50 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի՝ 100 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի բյուրեղներ՝ 53 գրամից ավելի և 9 գրամ հալուցինոգեն սնկից պատրաստված թմրամիջոց՝ շոկոլադի տեսքով։ 25-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով և պետք է փոխանցեր 26-ամյա մի երիտասարդի, որպեսզի դրանք «Տելեգրամի» միջոցով իրացվեին։ Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց 26-ամյա երիտասարդի ինքնությունը։ Նա փետրվարի 23-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Միջոցառումները շարունակվեցին։ Իրավապահները խուզարկեցին 26-ամյա երիտասարդի կողմից շահագործվող շինությունը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին 19 գրամից ավելի մարիխուանա և 3 գրամից ավելի հալուցինոգեն սունկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։


«25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, 26 տարեկանը՝ կալանավորվել»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։