22.11.2024
Ռուս զինվորականները ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցներից մեկում
prev Նախորդ նորություն

Ղազախստանը վավերացրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը վավերացրել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը։ Նիստի հեռարձակումն իրականացվում է օրենսդիր մարմնի կայքում, այսօր՝ փետրվարի 17-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Փաստաթուղթը ստորագրվել է Նուր Սուլթանում 2020թ. հոկտեմբերի 16-ին։ Դրա ընդունմամբ ուժը կկորցնի 1994 թվականի մարտի 28-ի Ղազախստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության մասին գործող համաձայնագիրը։


"Պայմանագրի նպատակը Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության իրականացումն ու զարգացումն է այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են պետությունների անվտանգության ապահովման շահերից ելնելով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորումը եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը, օպերատիվ եւ մարտական պատրաստությունը, ռազմական կրթությունը եւ գիտությունը, խաղաղապահ գործունեությունը եւ այլն", - ասված է Սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի եզրակացության մեջ:


Պայմանագրը նախատեսվում է կյանքի կոչել ռազմական ոլորտում եռամյա ռազմավարական գործընկերության ծրագրին համապատասխան, որը ներառում է ռազմական համագործակցության նպատակներն ու խնդիրները, ռազմական համագործակցության ուղղությունները, դրանց իրականացման ձեւը եւ կատարման ժամկետները:


Ի շահ ռազմական համագործակցության ընդլայնման եւ հետագա խորացման կօգտագործվի կողմերի պաշտպանական քաղաքականությունը համակարգելու փոխգործակցության մեխանիզմը խորհրդակցությունների ձեւով՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ղեկավարությամբ, որոնք պատասխանատու են միջազգային ռազմական համագործակցության համար: